Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԱՄՆ կոնգրեսմենը կոչ է արել հետաքննություն սկսել Ադրբեջանի դեմ

ԱՄՆ կոնգրեսմենը կոչ է արել հետաքննություն սկսել Ադրբեջանի դեմ
30.04.2016 | 07:14

ԱՄՆ կոնգրեսմեն, Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցով հանձնաժողովի անդամ Լորետա Սանչեսը կոչ է արել «Լիհիի օրենքը» խախտելու համար հետաքննություն սկսել Ադրբեջանի նկատմամբ, որը, ամեն տարի միլիոնավոր դոլարներ ստանալով ԱՄՆ-ից՝ որպես ռազմական օգնություն, մարդու իրավունքների խախտումներ է թույլ տվել ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ գործողությունների շրջանակներում: Ազգային պաշտպանության օրենքի համաձայն՝ լսումների ընթացքում Լորետա Սանչեսն ընդգծել է, որ ինքը հավաստի վերլուծություն է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են թույլ տվել: «Հուսով եմ, որ մարդու իրավունքների այդ կոպիտ խախտումները կուղղորդեն մեր պաշտպանության նախարարությանն ու Պետքարտուղարությանը համագործակցել մարդու իրավունքների հնարավոր խախտումների շուրջ հետաքննություն անցկացնելու: ԱՄՆ-ն պետք է հետաքննության ընթացքում ուշադրություն դարձնի, թե արդյող ադրբեջանական զինուժը խախտել է «Լիհիի օրենքը», թե՝ ոչ», - ասել է Սանչեսը:

Դիտվել է՝ 3129

Մեկնաբանություններ